Աբրահամը ծնեց Իսահակին. Իսահակը՝ Հակոբին. հակոբը ծնեց Հուդային և նրա եղբայրներին. հուդան ծնեց Փարեսին և Զարային՝ Թամարից. Փարեսը ծնեց Եզրոնին. Եզրոնը ծնեց Արամին. Արամը ծնեց Ամինադաբին. Ամինադաբը ծնեց Նաասոնին. Նաասոնը ծնեց Սաղմոնին. Սաղմոնը ծնեց Բոոսին՝ Ռաքաբից. Բոոսը ծնեց Օբեդին՝ Հռութից. Օբեդը ծնեց Հեսսեին. 6Հեսսեն ծնեց Դավիթ արքային։ Դավիթը ծնեց Սողոմոնին՝ Ուրիայի կնոջից. Սողոմոնը՝ Րոբովամին. Րոբովամը ծնեց Աբիային. Աբիան ծնեց Ասափին. Ասափը ծնեց Հոսափատին. Հոսափատը ծնեց Հորամին. Հորամը ծնեց Օզիային. Օզիան ծնեց Հովաթամին. Հովաթամը ծնեց Աքազին. Աքազը ծնեց Եզեկիային. Եզեկիան ծնեց Մանասեին. Մանասեն ծնեց Ամոսին. 11Ամոսը ծնեց Հոսիային. Հոսիան ծնեց Հեքոնիային և նրա եղբայրներին՝ Բաբելոնում գերության ժամանակ։ Բաբելոնում գերությունից հետո Հեքոնիան ծնեց Սաղաթիելին. Սաղաթիելը ծնեց Զորոբաբելին. Զորոբաբելը ծնեց Աբիուդին. Աբիուդը ծնեց Եղիակիմին. Եղիակիմը ծնեց Ազորին. Ազորը ծնեց Սադոկին. Սադոկը ծնեց Աքինին. Աքինը ծնեց Եղիուդին. Եղիուդը ծնեց Եղիազարին. Եղիազարը ծնեց Մատթանին. Մատթանը ծնեց Հակոբին. Հակոբը ծնեց Հովսեփին՝ Մարիամի մարդուն, որի նշանածն էր կույս Մարիամը, որից ծնվեց Հիսուս, որ անվանվեց Քրիստոս։ Արդ, Աբրահամից մինչև Դավիթը բոլոր սերունդները՝ տասնչորս սերունդ. և Դավթից մինչև Բաբելոնի մեջ գերությունը՝ տասնչորս սերունդ. Բաբելոնի մեջ գերությունից մինչև Քրիստոս՝ տասնչորս սերունդ։ (Մատթեոս 1։2-17)